զինծառայողներ

Ժամկետային 2 զինծառայող է զոհվել

Ժամկետային 2 զինծառայող է զոհվել

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է ևս երկու զոհի մասին։ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Ս․ Գ․-ը և կրտսեր սերժանտ Գ․ Մ․-ը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նախարարության խոսնակը…

Մահացու վիրավորվել են երկու զինծառայող

Մահացու վիրավորվել են երկու զինծառայող

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գ․ Հ․-ը և կապիտան Ս․ Է․-ը: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը…

Մովսես Հակոբյան․ Տավուշում գործողություններում ոչ մի ժամկետային զինծառայող ներգրավված չէ

Մովսես Հակոբյան․ Տավուշում գործողություններում ոչ մի ժամկետային զինծառայող ներգրավված չէ

ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ, գրում է ArmLur.am-ը: Հակոբյանն արձագանքել է դիտարկմանը, թե պարտադիր ժամկետային զինծառայողների մեծ թվով ծնողներ ահազանգում են,…

ՊԲ-ի բնակարանային հերթում հաշվառված զինվորականները ստացել են բնակարանների գնման վկայագրերը

ՊԲ-ի բնակարանային հերթում հաշվառված զինվորականները ստացել են բնակարանների գնման վկայագրերը

ՊԲ-ի բնակարանային հերթում հաշվառված և արդեն պահեստազոր արձակված զինվորականները, Արցախի կառավարության որոշման համաձայն և պաշտպանության նախարարի հրամանով, արդեն սկսել են ստանալ հասանելիք բնակտարածքին համապատասխան բնակարանների գնման վկայագրերը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը: Առաջին…

Կավելանա արձակուրդ գնացող զինվորների տրանսպորտի ծախսի գումարը

Կավելանա արձակուրդ գնացող զինվորների տրանսպորտի ծախսի գումարը

Զինծառայողների 350 և ավելի կիլոմետրը գերազանցող հեռավորությամբ արձակուրդի, տրանսպորտային ծախսերի գումարը կավելանա։ Կառավարութունը համապատասխան որոշում է կայացրել։ 350-700 կմ մեկնելու և վերադառնալու համար կհատկացվի 10,000 դրամ, իսկ 700 և ավելի կմ մեկնելու և վերադառնալու դեպքում` 20,000 դրամ։ Որոշումը…

Հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի և զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի և զինծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2020թ-ի մարտի 30-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, հակառակորդի մի խումբ զինծառայողներ ազգային և կրոնական ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ…

Զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը

Զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով ժամկետային զինծառայողները հերթական մեկ արձակուրդի հնարավորություն ունեն՝ ուսումնական փուլից հետո։ Մնացած բոլոր արձակուրդները խրախուսանք են և տրվում են որպես լրացուցիչ արձակուրդ։…

Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողները պարտադիր բժշկական զննում են անցնում

Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողները պարտադիր բժշկական զննում են անցնում

Զինված ուժեր նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը կանխելու և զինծառայողներին վարակից պաշտպանելու համար շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները: ՊՆ-ից հայտնում են, որ զորամասերում կատարվում են ախտահանիչ գործողություններ: Մարտական հերթափոխի մեկնող զինծառայողներն անցնում են պարտադիր բժշկական զննում,…

ՊՆ-ն զինծառայողների հարազատներին հորդորում է կապոցներ չուղարկել և պահպանել անվտանգության կանոնները

ՊՆ-ն զինծառայողների հարազատներին հորդորում է կապոցներ չուղարկել և պահպանել անվտանգության կանոնները

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային վարակի ներթափանցումը ՀՀ ԶՈՒ կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ արգելված են բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատարձակումները, սահմանափակված են քաղաքացիների այցելությունները ՀՀ պաշտպանության…

Ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ ՊՆ

Ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ․ ՊՆ

Մարտի 6-ին, առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայք էջից։ Դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ…