զոհեր

Ադրբեջանցիները ՀՀ պետական սահմանը խախտելու և սահմանային դիրքը գրավելու փորձ են կատարել

Ադրբեջանցիները ՀՀ պետական սահմանը խախտելու և սահմանային դիրքը գրավելու փորձ են կատարել

Երեկ՝ հուլիսի 12-ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, հայկական կողմի համար անհասկանալի պատճառով, ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։…

«Արցախյան ազատամարտի զոհերի հուշաքարը տեղափոխվել է և տեղը Մովսես Հակոբյանի դղյակն են կառուցել». Գեղամ Գրիգորյան

«Արցախյան ազատամարտի զոհերի հուշաքարը տեղափոխվել է և տեղը Մովսես Հակոբյանի դղյակն են կառուցել». Գեղամ Գրիգորյան

«Սասնա Ծռեր» կուսակցության արցախյան թևի քարտուղարության անդամ Գեղամ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակին այս հուշաքարը տեղադրված էր Ստեփանակերտի կենտրոնում, Ստեփան Շահումյանի արձանի կողքին, հետո որոշվեց, որ նախկին 4-րդ գումարտակի կողքի բլրի վրա պետք է կառուցվի մեծ հուշահամալիր…

Ֆրանսիան հանձնառու է պաշտպանել զոհերի հիշատակը և պայքարել ժխտողականության դեմ․ Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիան հանձնառու է պաշտպանել զոհերի հիշատակը և պայքարել ժխտողականության դեմ․ Ֆրանսիայի նախագահ

Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլսի 600 հայ մտավորականի սպանդը, որը սկիզբ դրեց ցեղասպանությանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղած նամակում գրել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության…

Ապրիլի 24-ը հիշում ենք ու չենք մոռանա երբեք․ Գարիկ Մարտիրոսյան

Ապրիլի 24-ը հիշում ենք ու չենք մոռանա երբեք․ Գարիկ Մարտիրոսյան

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի խոսք է ուղղել հեռուստահաղորդավար, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը։ «Ապրիլի 24-ին մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հիշում ենք ու չենք մոռանա երբեք»,- գրել է Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում։

Մեկուկես միլիոն մեր սրբադասված նահատակներն ավելի են ուժեղացրել ապրելու, հզորանալու մեր կամքը․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ

Մեկուկես միլիոն մեր սրբադասված նահատակներն ավելի են ուժեղացրել ապրելու, հզորանալու մեր կամքը․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Վարչապետ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի բարձունքից հանդես…

SMS-ով ուղարկված անունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին

SMS-ով ուղարկված անունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին

Ապրիլի 24-ին առավոտյան 8-ից սկսած յուրաքանչյուրը կարող է իր և իր հարազատների անուններով հաղորդագրություններ ուղարկել 1915 կարճ համարին՝ ապահովելով յուրաքանչյուրիս խորհրդանշական մասնակցությունը Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման միասնական արարողությանը: Արտերկրից պետք է ուղարկել 0037433191500…

Այս օրերին Ծիծեռնակաբերդ բարձրացողները պատասխանատվության կենթարկվեն

Այս օրերին Ծիծեռնակաբերդ բարձրացողները պատասխանատվության կենթարկվեն

Ոստիկանությունը կոչ է անում համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար ըմբռնումով մոտենալ ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդում գտնվող Հայոց ցեղասպանության համալիր տանող ճանապարհները փակելու որոշմանը և զգուշացնում, որ «կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»։…

Ստեփանակերտում ապրիլի 24-ի ամենամյա երթը չի կայանա

Ստեփանակերտում ապրիլի 24-ի ամենամյա երթը չի կայանա

Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանա։ Դա պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով գործող արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ապրիլի 24-ին բոլորիս անունից 105,000 ծաղիկ կդրվի Ծիծեռնակաբերդում․ Տիգրան Ավինյան

Ապրիլի 24-ին բոլորիս անունից 105,000 ծաղիկ կդրվի Ծիծեռնակաբերդում․ Տիգրան Ավինյան

Ապրիլի 24-ին կառավարությունը բոլորի անունից 105,000 ծաղիկ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակարբերդի հուշահամալիրում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պարետ Տիգրան Ավինյանը։ Նա նշել է, որ ապրիլյան այս օրերին ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար կիրառվող առողջապահական…

«Մարտի մեկի զոհերի հարազատները ենթարկվում են հոգեբանական խոշտանգման»․ Լարիսա Ալավերդյան

«Մարտի մեկի զոհերի հարազատները ենթարկվում են հոգեբանական խոշտանգման»․ Լարիսա Ալավերդյան

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է․ «Մարտի 1-ի էջը փակված չէ, քանի դեռ չեն հայտնաբերվել տասը սպանությունների մեղավորները»։ Մարտի մեկի գործի բացահայտված…