միս

Վրաստանից էժան, սառեցված թռչնամիս է ներմուծվում և վաճառվում թարմի անվան տակ

Վրաստանից էժան, սառեցված թռչնամիս է ներմուծվում և վաճառվում թարմի անվան տակ

Վրաստանից Հայաստան է ներմուծվում սառեցված թռչնամիս, որը վաճառվում է թարմ-պաղեցվածի անվան տակ։ Այս մասին ահազանգում են տեղական արտադրողները, գրում է «Հետք»-ը: Թարմ-պաղեցված թռչնամսի պիտանելիության ժամկետն արտադրման ավարտից սկսած կազմում է 48-72 ժամ (մասնատվածը՝ մինչև 48 ժամ, ամբողջական թռչունը՝…

Մսի, կարագի, բրնձի, ձեթի գինը միջինը 3%-ով նվազելու են

Մսի, կարագի, բրնձի, ձեթի գինը միջինը 3%-ով նվազելու են

Մի շարք պարենային ու արդյունաբերական ապրանքների գները միջինը 3%-ով կնվազեն՝ մասնավորապես, մսի, կարագի, բրնձի, ձեթի, մարգարինի։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ խոսելով ԵԱՏՄ շրջանակում ընդունված որոշման մասին, ըստ որի երրորդ երկրներից ներմուծման համար մի քանի…

«Սպանդանոցներն իրենք են տեղափոխելու կենդանիներին և իրականացնելու մորթը». ՍԱՏՄ ղեկավար

«Սպանդանոցներն իրենք են տեղափոխելու կենդանիներին և իրականացնելու մորթը». ՍԱՏՄ ղեկավար

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը Հանրային հեռուտաընկերության եթերում ասել է․ «Սպանդանոցները իրենք են տեղափոխելու կենդանիներին և իրենք են իրականացնելու մորթ»: Նրա խոսքով՝ սպանդանոցային մորթն այլընտրանք չունի, իսկ ի հայտ եկող բոլոր խնդիրները լուծելի են: Նա նշել է, որ մի քանի շաբաթ ուժեղացված…

Հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար

Հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար

Հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար։ Այս մասին հիշեցնում են ՍԱՏՄ-ից։ «Տնտեսվարողները պետք է գիտակցեն՝ սպանդանոցային մսի օգտագործումը կարևորագույն նախապայման է սպառողների անվտանգության համար և իրենց բիզնեսի զարգացման հստակ երաշխիք»,…

Հալաբյանի Զինվորական կոմիսարիատի շենքում փլուզում է եղել

Հալաբյանի Զինվորական կոմիսարիատի շենքում փլուզում է եղել

Դեկտեմբերի 19-ին, ժամը 15:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան 19ա հասցեում գտնվող N 1 Զինվորական կոմիսարիատի երկհարկանի շենքում տեղի է ունեցել փլուզում. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ավելի ուշ պարզվել է, որ փլուզվել է 1-ին հարկի սենյակներից մեկի…

Տեղեկատվական պիտակներ և հավաստագիր միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողներին

Տեղեկատվական պիտակներ և հավաստագիր միայն սպանդանոցային ծագման միս և մսեղիք իրացնողներին

Բոլոր իրացման ցանցերին, մսի վաճառակետերին և հանրային սննդի օբեկտներին, որոնք 100 տոկոսով կսպառեն միայն սպանդանոցային միս և մսեղիք, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կտրամադրվեն համապատասխան տեղեկատվական պիտակներ և հավաստագիր: «Սպառողներին հորդորում ենք իրացման ցանցում ուշադրություն…

2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր

2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը: Տեսչական մարմնից…

Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս

Գավառի մանկատուն մատակարարվել է շագանակագույն, տհաճ հոտով միս

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ: Նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում պարզվել է, որ մանկատան և «Ֆոտոն» ՍՊԸ-ի միջև կնքված ապրանքների մատակարարման պայմանագրի…

Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 360-ի

Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 360-ի

Շրի Լանկայում ահաբեկչական պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 360-ի, որից 39-ն օտարերկրացի են: 500 տուժածներից շատերը դեռևս հիվանդանոցներում են: Ահաբեկչություններին մեղսակցության կասկածանքով 60 մարդ է ձերբակալվել, իսկ տեղի ծայրահեղական իսլամիստական խմբավորման առաջնորդներից մեկը ինքնասպան է եղել…

Սկսվել է թռչնամսի և ձվի անասնահամաճարակային մշտադիտարկումը

Սկսվել է թռչնամսի և ձվի անասնահամաճարակային մշտադիտարկումը

Հանրապետությունում կամ նրա առանձին տարածքներում թռչնի մսի իրացման ցանցերում վտանգավոր թռչնի մսի և ձվի հայտնաբերման և դրանց իրացումը կասեցնելու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով սկսվել է անասնահամաճարակային մշտադիտարկում: Տեսչական մարմնից տնտեսվարողներին հորդորում…