Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փոսային նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 9-ին` ժամը 10:00-13:00-ն ընկած հատվածում, Դիլիջանի թունելը փակ է լինելու երթևեկության համար:

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է օգտվել շրջանցիկ՝ Սեմյոնովկա գյուղով անցնող ճանապարհահատվածից:

Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը: