Քաղաքականություն
Արցախին 3,5 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրվի
Հայաստանի Կառավարությունն Արցախի Հանրապետությանը 3,5 մլրդ դրամի միջպետական վարկ կտրամադրի: Որոշումն ընդգրկված է Կառավարության ապրիլի 27-ի նիստի օրակարգում: Վարկն Արցախի կառավարությանը կտրամադրվի տարեկան 0,01 % տոկոսադրույքով, մինչև 2027թ. հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ…
Խնդիրը շատ հստակ է` Լաչինի միջանցքում անցակետ չպետք է լինի ու վերջ․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այն քննարկումները, որոնք ընթանում են ՀՀ-ն Արցախին կապող Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղակայման շուրջ, որևէ ձևով չեն արտացոլում հայկական շահը: Խնդիրը շատ հստակ է`անցակետ չպետք է լինի ու վերջ: Այդպես է գրված…
Ադրբեջանի գործողությունները ԼՂ հայությանը ամբողջությամբ կամ մասնակի վերացնելու նպատակուղղված քայլեր են. Մհեր Մարգարյանը՝ ՄԱԿ-ում
Ապրիլի 24-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի նախագահությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությունը․ Արդյունավետ բազմակողմանիությունը ՄԱԿ կանոնադրության սկզբունքների պաշտպանության միջոցով» (Maintenance of…
ՀԱՊԿ-ը Երևանից հաստատում չի ստացել Հայաստանում առաքելություն տեղակայելու համար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) ոչինչ հայտնի չէ իր տարածքում կազմակերպության առաքելությունը տեղակայելու Հայաստանի պատրաստակամության մասին: Այդ մասին հայտնել է NEWS.ru-ն՝ հղում անելով ՀԱՊԿ քարտուղարությունում իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ համանման բոլոր հաղորդագրությունները կազմակերպությունը…
Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, Լաչինի միջանցքի արգելափակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն են. Ֆրենկ Փալոն
Արցախի վրա Ադրբեջանի հարձակումը, Լաչինի միջանցքի արգելափակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ նման հայտարարություն արեց Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:…
Հայաստանն ու Ղազախստանը օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները ռազմական տեխնոլոգիաներ ներմուծելու հարցում. The New York Times
Ամերիկյան The New York Times պարբերականը ապրիլի 18-ին իր «Ռուսաստանը, շրջանցելով պատժամիջոցները, ներմուծում է արևմտյան ռազմականտեխնոլոգիաներ» վերնագրով հոդվածում առանձնացրել է Հայաստանը՝ որպես էլեկտրոնային չիպեր ու ռազմական նշանակության էլեկտրոնային այլապրանքներ դեպի Ռուսաստան արտահանող…
ՀԱԿ-ը հանդես է եկել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ
Հայ Ազգային Կոնգրեսը դիմում է ՀՀ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին և լրատվամիջոցներին՝ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծելու նախաձեռնությամբ։ Այս մասին նշված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հաղորդագրությունում։ «Հիշյալ…
G7-ի երկրների ԱԳ նախարարները պայմանավորվել են պահպանել հակառուսական պատժամիջոցները
Մեծ յոթնյակի (G7) երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչները պայմանավորվել են ուժեղացնել վերահսկողությունը հակառուսական պատժամիջոցների իրականացման նկատմամբ։ Այս մասին ապրիլի 17-ին հայտարարվել է G7 երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում, որը տեղի է ունեցել Ճապոնիայի Կարուիզավա…
Ջնջելով հայկական տառերը՝ Ադրբեջանը չի կարող փոխել պատմությունը. Ալեն Սիմոնյանը՝ ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվականից։ ԱԺ նախագահը ծավալուն ելույթ է ունեցել լիագումար նիստում, ինչին նախորդել է Ադրբեջանական Հանրապետության…
Արցախի ԱԱԾ փոխտնօրենն ու նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետն ազատվել են պաշտոններից
Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալն ու նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետն ազատվել են պաշտոններից։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրերը։ Հունան Հայրումյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Վահրամ Պողոսյանն ազատվել է նախագահի…
Արցախի գործադիրում առկա հանցավոր անգործությունը բերելու է ճակատագրական հետևանքների․ Հայկ Խանումյան
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը գրում է․ «Ադրբեջանն Արցախի նկատմամբ իրականացնում է անակոնդայի քաղաքականություն։ Փաթաթվել է մարմնին ու փորձում է խեղդել` անընդհատ սեղմելով օղակը։ Այս ծանրագույն շրջանում, երբ գործադիր իշխանությունից պահանջվում է անդադար…
Երբեք որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հարցին ի պատասխան ասել է․ «Այս իշխանությունները հայ-ռուսական հարաբերությունները փչացրել են իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, բացահայտ և ծածուկ հակառուսական տրամադրություններ առաջացնելով ՀՀ-ում, իր կառուցողական գործընկերոջ…
Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է ԹՈՒՐՔՍՈՅ-ի պատվիրակության այցը Շուշի
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է օկուպացված Շուշի ԹՈՒՐՔՍՈՅ-ի անդամ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների պատվիրակության այցը։ ԱԳՆ մեկնաբանությունը՝ ստորև․ «Խստիվ դատապարտում ենք ապրիլի 8-ին Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության անդամ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների…
Հայկական կողմի օկուպացված դիրքերից Ադրբեջանի ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ֆրանսիան իր խորը մտահոգությունն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, հայկական տարածքում Տեղ բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած բախումների կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից…
«Գերիների խնդիրը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է»․ Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Էմմա Պալյանի հարցին, որ երեկ շիրակցի գերիների ծնողները փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը և սպասում են վարչապետի խոսքին, նշել է․ «Պետական մարմինների ուշադրության կենտրոնում է գերիների խնդիրը»։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2020թ.…
«Հայաստանը և Ադրբեջանը պետք է թուլացնեն լարվածությունը». ԵԱՀԿ գործող նախագահը՝ Բաքվում
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին մեկնաբանել է նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության Տեղ գյուղում իրականացրած հարձակումը, որի հետևանքով զոհվել է չորս հայ զինծառայող: «Ես տեղեկացա հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախման մասին.…
Արամայիս Փաշինյանն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ
Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ԱԺ ապրիլի 12-ի նիստում հայտնել է, որ Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել էր Արամայիս Փաշինյանի թեկնածությունը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին…
Ռուսական կողմը Ադրբեջանի հարձակումից հետո կապ է հաստատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ու միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախօրեին Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի զինուժի հարձակումից հետո, ճեպազրույցում Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։ Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչները…
Պատգամավոր Մհեր Սահակյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Փակ, գաղտնի քվեարկությամբ Ազգային ժողովը որոշեց համաձայնություն տալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն: Այլ կերպ ասած՝ ընդդիմադիր պատգամավորը զրկվեց անձեռնմխելիությունից: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65-ը, որոնք…
Ամենա