«Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» Հասարակական կազմակերպության վերլուծական խումբը հայտարարություն է տարածել։ Ներկայացնում ենք այն ստորև․

«Վերջերս Հայաստանը ձեռնարկեց բավականին ուժեղ արտաքին քաղաքական գործողություն-երկրի պաշտպանության նախարարությունը Սիրիա ուղարկեց զինվորական բժիշկների և ականազերծող մասնագետների խումբ, նաև անվտանգությունն ապահովվող մի ուրիշ բրիգադ՝ 83 մարդ։ Իրավական տեսանկյունից այդ որոշումը ընդունված է պաշտոնական Երևանի կողմից՝ համաձայն Սիրիայի դիմումի, հայկական օրենսդրության և ՄԱԿ-ի անվտանգության ծառայության խորհրդի բանաձևի հիման վրա:

ՀՀ Պաշտպանության նախարար Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանեց.

«Հայ մասնագետները իրականացնելու են հումանիտար գործողություններ՝ կապված Հալեպ քաղաքում ականազերծման, բնակչությանը հակաականանետային տեղեկատվության, բժշկական օգնության ցուցաբերման գործում՝ բացառությամբ մարտական գոտուց»։

Ռուսաստանն իր վրա վերցրեց բոլոր կազմակերպչական միջոցառումները, այդ թվում նաև հայկական խմբի անվտանգ տեղափոխումը։

Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ արձագանքեց Մոսկվայի կանչին՝ օգնել Սիրիայի ժողովրդին։ Վերջերս կայացած հանդիպման ժամանակ իր հայկական գործընկերոջ հետ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հատուկ ուշադրություն դարձրեց այս հանգամանքներին: Նա շնորհակալություն հայտնեց նաև Դավիթ Տոնոյանին՝ Սիրիայում հումանիտար աջակցության համար։

Հայաստանում և նրա սահմաններից դուրս հարց է առաջանում՝ ինչպե՞ս ներկայիս ղեկավարությունը (որին շատերը քննադատում են նրա համար, որ նա ոչ «այնքան ռուսամետ», կամ էլ «միանշանակ արևմտամետ» է) նախաձեռնում է աննախադեպ քայլեր ինչպես ԱՊՀ անդամ երկրների փոխհարաբերության միջև, այնպես էլ կոլեկտիվ Անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:

Փաստորեն՝ խոսքը գնում է Սիրիայում հայ-ռուս համագործակցության մասին: Միևնույն ժամանակ դա ոչ ռազմական, այլ հումանիտար առաքելություն է հատկապես Հալեպում, որտեղ ավերիչ պատերազմից հետո դեռևս ապրում են տասնյակ հազարավոր հայեր:

Երևանում պաշտոնական անձանց հայտարարության համաձայն՝ հումանիտար օգնության մտահաղացումը Հայաստանինն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնաց այն քայլին, որի նպատակահարմար լինելը երկար ժամանակ չէր ընդունում նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ հավաստի աղբյուրների՝ Մոսկվան և Երևանը բանակցում էին այս հարցի շուրջ 2017թ-ից:

Գոյություն ունեն վարկածներ՝ թե ինչու Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գնաց այդ բացահայտ ռուսամետ աշխարհաքաղաքական ժեստին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որի դեպքում Երևանն իր թևի տակ է վերցնում Սիրիայի հայ համայնքի պաշտպանությունը, և որ Հայաստանը հստակ կատարում է իր դաշնակցային պարտավորությունները Ռուսատանի առջև:

Թվում է թե այդպես է, սակայն հիմնական նպատակն այնուհանդերձ այլ է. իրականում խոսքը գնում է Փաշինյանի պրագմատիզմի մասին:

Հայաստանում երիտասարդ քաղաքական գործիչների իշխանության գալուց հետո որոշակի հակասություններ են ի հայտ եկել Մոսկվայի և Երևանի քաղաքական էլիտայի միջև: Որոշ ռուս ազդեցիկ խմբեր մինչ հիմա համոզված են, որ անցած գարնանը Հայաստանում տեղի ունեցած հերթական «ծաղկե հեղափոխությունը» ուղղված էր Ռուսաստանի դեմ: Հայաստանի վարչապետի որոշ աննախադեպ քայլերը, մոտեցումներն ու արտահայտություններն էլ հենց հանգեցրին սառը հարաբերության երկու պետությունների միջև։

Մինչդեռ, գլոբալ ռազմավարական հարցերում Երևանը այսօր նախաձեռնում է քայլեր, որոնք համապատասխանում են Մոսկվայի հետ ռազմավարական միության տրամաբանությանը, որից մեկն էլ հումանիտար առաքելությունն է Սիրիայում:

Ակնհայտ է, որ Փաշինյանն ու նրա կողմնակիցները գիտակցում են, որ Անդրկովկասում այժմյան ոչ միանշանակ աշխարհաքաղաքական իրավիճակում միակ ճիշտ ելքը Ռուսաստանի հետ համագործակցելն է:

Մինչդեռ, Մոսկվայի աշխարհաքաղաքական մրցակից Վաշինգտոնի կողմից Հայաստանը վերջերս բազմաթիվ առաջարկներ է ստանում արտաքին քաղաքականության մեջ նոր մոտեցումների մասին: Այդ մասին մասնավորապես հայտնեց Երևանում հյուրընկալվող ամերիկայի պրեզիդենտի ազգային անվտանգության խորհրդատու Ջոն Բոլտոնը:

Դատելով ԱՄՆ պետդեպարտամենտի բուռն արձագանքից՝ ամերիկացիներին դուր չէր եկել հայկական հումանիտար գործողությունների փաստը Սիրիայում:

«Մենք չենք աջակցում սիրիական զինվորների հետ ցանկացած փոխհամագործակցությանը այս առաքելության շրջանակում... Ռուսաստանի համագործակցությունը Ասադի ռեժիմի հետ հանգեցրեց քաղաքացիական բնակչության կոտորածի և հումանիտար աղետի. Ռուսաստանը շարունակում է պաշտպանել միջազգային ասպարեզում Ասադի ռեժիմը և նրա կատարած ոճրագործությունները»:

Վաշինգտոնի այժմյան կոշտ քաղաքականությունը Մոսկվայի հանդեպ սահմանափակում է Հայաստանի հնարավորությունները, ինչպես եղել է ոչ հեռու անցյալում. մի կողմից դառնալ Ռուսաստանի դաշնակիցը, մյուս կողմից համագործակցել ԱՄՆ-ի հետ: Տրամաբանական է, որ այսօր Երևանը ընտրում է իր համար ավելի կարևոր երկիր և խորացնում ռազմաքաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդպիսով չփոխելով արտաքին քաղաքական ուղղությունը»։