ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այցելեցինք Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելով մեր բոլոր հաղթանակները կերտած հերոսներին:

Մայիսի 9-ը մեր ժողովրդի տարբեր սերունդների հաղթանակների տոնն է, և իմ ցանկությունն է, որ մեր հաջորդ մեծ հաղթանակները լինեն գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և տնտեսության ոլորտներում` խաղաղ երկնքի ներքո»: