ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կրթության ոլորտի հարգելի փորձագետներ,

Հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչները կվերանայվեն։

Դիմե՛ք, եթե ցանկանում եք ձեր ներդրումն ունենալ հանրակրթական դպրոցներում առարկայական չափորոշիչների վերանայման գործընթացում՝ միանալով մեր թիմին, որտեղ ներգրավված են նաև միջազգային փորձագետներ։

Չափորոշիչների վերանայման արդյունքում կփոփոխվեն պետական հանրակրթական դպրոցներում (1-12 դասարաններում դասավանդվող) բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի (STEM) առարկայական ծրագրերը, 5-12 դասարանների դասագրքերը, գնահատման համակարգը, ինչպես նաև կներդրվեն առարկաների դասավանդման նոր և ժամանակակից մոտեցումներ»։