Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հրաժարվել է գնել Orsis ընկերության արտադրած T-5000 «Տոչնոստ» (ռուս․՝ Точность) դիպուկահար հրացանները։ Պատճառը արտադրանքի մեջ արտասահմանից ներկրված մասերի օգտագործումն է։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Չնայած, որ Ռուսաստանի ՊՆ-ն բանակի համար չի գնի «Տոչնոստ» դիպուկահար հրացանները, այն 2017թ-ից առկա է Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ), Պահպանության դաշնային ծառայության (ФСО) և Ռոսգվարդիայի սպառազինությունում։

Նշենք, որ երբ տարածվեցին լուրեր, որ դիպուկահար հրացանը պատրաստվում է սերիական արտադրության դրվել, մի շարք մասնագետներ պնդում էին, որ բանակը չունի նման դիպուկահարի պահանջ։ Պատճառներից մեկը վերաբերվում էր զենքի արտասահմանից ներկրված մասերին, իսկ մյուսը՝ բանակի համար ոչ օպտիմալ հեռահարությանը։

Ի պատասխան մասնագետների՝ Դմիտրի Ռագոզինը (այդ ժամանակ զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը) հայտարարել էր, որ նշված քննադատությունները տեղին չեն։ Հիշեցնենք, որ Դմիտրի Ռագոզինի որդին զբաղեցնում էր Orsis գործարանի տնօրենի պաշտոնը