Կառավարության երրորդ մասնաշենքի աշխատակիցներին շենքից տարհանել են։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ահազանգ է ստացվել, որ շենքի ներսում ռումբ կա տեղադրված։ Աշխատակիցներին մասնաշենքից տարհանել են, մինչ ահազանգի իսկությունը կպարզվի։ Այս պահին շենքի ներսում աշխատանքներ են տարվում։

Կառավարական մասնաշենքն անվտանգության ժապավենով առանձնացվել է, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ-ի մարտական հաշվարկ ու շտապօգնության ավտոմեքենա։ Նշենք, որ այս շենքում են տեղակայված առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, գյուղատնտեսության նախարարությունները, քաղաքաշինության կոմիտեն և այլ պետական կառույցներ։