Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդում ժամկետային զինծառայող Արարատ Խեչումյանի մահվան հանգամանքների մասին:

Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անցկացման շրջանում, ըստ նախնական տվյալների մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու ՝ «Ուռալ-4310» ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով, ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արարատ Սիմոնի Խեչումյանը ստացած վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: