Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները համատեղ նախապատրաստել են նյութեր:

Ոստիկանությունից հայտնում են, Արարատի մարզի Գեղանիստի համայքապետարանի ղեկավարը, անձնական կամ խմբային շահերից ելնելով, 2015-2018թթ-ին համայնքի բյուջեից 860 հազար դրամ մաս-մաս փոխանցել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հաշվեհամարին՝ իբրև սոցիալապես անապահով քաղաքացու ուսման վարձի մասնակի վճար: Մինչդեռ պարզվել է, որ քաղաքացին Գեղանիստ համայնքի բնակիչ չէ, ավելին, 2012թ-ից 56 հազար դրամ աշխատավարձով աշխատել է Արարատի մարզի Ձորակի համայնքապետարանում՝ որպես երկրորդ կարգի մասնագետ:

Գեղանիստ համայնքի շահերին պատճառվել է էական վնաս: Հարուցվել է քրեական գործ։