Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի մամուլի ասուլիսը:

Կներկայացվեն բուսաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը (ինտենսիվ այգիների հիմնում, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրում, տեղական սերմնաբուծության զարգացում):
Կտրվեն խորհուրդներ բնակլիմայական գործոններով պայմանավորված գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ արդյունավետ պայքարի միջոցների վերաբերյալ:

Անդրադարձ կկատարվի նաև Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագրին: