ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է, որ խուզարկության գործընթացը որևէ առնչություն չի ունեցել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։

«Ոստիկանությունը ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկատվություն ստուգելիս զննության է ենթարկել մի ավտոմեքենա: Ավտոմեքենայի մեջ է գտնվել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ահարոնյանը։

Ոստիկանությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ այս գործընթացն ի սկզբանե որևէ առնչություն չի ունեցել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ և որ նրա անձի հետ կապված որևէ խնդիր չկա և չի եղել։