Այսօր առավոտյան 08։20-ից քաղաքացիները փակել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրի շենքը:

Դատաանի առաջ միջադեպ է տեղի ունեցել: Երբ մի խումբ քաղաքացիներ փակել են դատարանի դարպասները, KIA մակնիշի մի ավտոմեքենա այն վարել է իրենց ուղղությամբ: Ավտոմեքենայի միջից մատ են թափ տվել իրենց վրա և վատ խոսքեր ասելով՝ մտել է ներս:

Նշենք, որ հասարակական կարգը պաշտպանում են նաև ոստիկանները: