Արարատի մարզպետի տեղակալներ Արթուր Մկրտչյանն ու Տիգրան Պարսիլյանն ազատվել են պաշտոնից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումները:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝Արթուր Մկրտչյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասվում է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Տիգրան Պարսիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասվում է մյուս որոշման մեջ: