Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ, թե ո"ր դեպքերում ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարող է բռնագանձում տարածել անձի դրամական միջոցների վրա։

Ներկայացված են նաև այն դեպքերը, որոնց ժամանակ արգելվում է մարդու դրամական միջոցների վրա բռնագանձում տարածել:

Տեսանյութն իրազեկում է նաև, թե ինչպե՞ս դիմել Մարդու իրավունքների պաշտպանին խախտված իրավունքի վերականգնման նպատակով: