Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին սադրանքների է ուղարկում իր զինվորներին: Մասնավորապես, զորավարժության ընթացքին հետևելու ժամանակ Զաքիր Հասանովն այցելել է առաջնագիծ, որտեղ ստուգել է ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը: Այցելության ընթացքում Հասանովը հանձնարարել է կանխել հայկական կողմի գործողությունները՝ կիրառելով բոլոր տեսակի կրակային միջոցներ: Այստեղ կարևոր հրամանը՝ կիրառել բոլոր տեսակի կրակային միջոցներն է, քանի որ նման հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը պատրաստվում է սադրիչ գործողությունների, ինչի արդյունքում ստանում են դրան արժանի պատասխան հայկական կողմից ու արդյունքում տուժում են թեʹ զինվորականները, թեʹ սահմանամերձ գյուղերի ադրբեջանցի բնակիչները:

Գլխից բարձր թռնելու փորձ կատարող պաշտպանության նախարարը զորավարժության ընթացքում զինծառայողներին շարեց ու խոստացավ, որ հասնելու են Շուշի: Խոստումը, իհարկե, ադրբեջանցիների շրջանում լայն արձագանք գտավ, բայց դե Շուշի հասնելն իրենց մոտ սահմանափակվում է դրա մասին միայն մտածելով ու նախադասության տառերի հերթականությամբ շարվելով, դրա համար Հասանովը կփորձի առաջնագծում մի քիչ իրավիճակ լարել, հաշվի չառնելով, որ դրա արդյունքում սեփական բանակի զինծառայողները և գյուղացիները որոշակի վնասներ կկրեն»: