Լոռու փոխմարզպետի օգնական Գայանե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ նշանակվել է մարզպետի տեղակալ․

«Երբ 8 ամիս առաջ նշանակվեցի Լոռու փոխմարզպետի օգնական ու այդ մասին փոստեցի իմ էջում, իմ լավ ընկեր Տիգրան Մանուչարյանը հրապարակավ բարեմաղթեց՝ հաջորդ շնորհավորանքս լինելու է փոխմարզպետի պաշտոնում: Ծիծաղեցինք, անցանք:

Երեկվա կատակն այսօր իրականություն է: Մեծ պատիվ է, որ այս շրջափուլում ինձ է վստահվել այս պաշտոնը, բայց և չափազանց մեծ է պատասխանատվության ու պարտավորության գիտակցումը ինձ վստահված աշխատանքը լավագույնս կատարելու համար:

Եվ ես իմ ուժերի ներածին չափով և դեռ ավելին անելու եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի իմ աշխատանքով նպաստեմ, որ Լոռին զարգանա, որ Լոռեցին ժպտա, որովհետև
ԵՍ ՉԱՓԱԶԱՆՑ ՇԱՏ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԻՄ ՎԱՆԱՁՈՐԸ, ԻՄ ԼՈՌԻՆ, ԻՄ ԵՐԿԻՐԸ»: