ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած՝ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ կմտնի 2020թ-ի նոյեմբերից։

«Այսինքն, այս առումով ընկերությունները 1.5 տարի ժամանակ ունեն հարմարվելու տեղի ունենալիք սահմանափակումներին։ Չի լինի նաև 500 մլն դրամ ֆինանսական երաշխիքի պահանջը», - գրել է Թունյանը։

Նա հայտնել է նաև, որ գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրված ավտոմատացված սարքավորումները կարգելվեն օրենքը հրապարակվելուց հետո՝ 10 օրյա ժամկետում։