Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Տաթևում մեկնարկած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի իր բացման խոսքում հայտարարել է․

«Սյունիքի մարզի զարգացման գերական ուղղություններն են զբոսաշրջությունը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը ու տեղակատվական տեխնոլգիաների ոլորտը։

Մարզային իշխանությունները կարող են և պետք է կապող օղակ դառնան գործարարների, պետական կառույցների, բիզնես գաղափարներ ունեցողների միջև՝ երաշխավորելով, որ նոր ձեռնարկների իրագործման ճանապարհին չենք հանդիպելու ավելորդ վարչարարության, բյուրոկրատական քաշքշուկների, որևէ բացասական իրողության, որը կխանգարի ձեր ներդրումների համար ամուր հող ստեղծելուն, երաշխավորելով, որ տեսնելու եք միայն բարի կամեցողություն ու օժանդակություն»,- նշել է նա։

«Եկեք Սյունիք, ներդրում արեք, միասին զարգացնենք Սյունիքը»,- ասել է մարզի ղեկավարը։