Ռումինիայի Գալաց քաղաքում ընթացող ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ շարունակում է պայքարը:

Քառորդ եզրափակիչ են դուրս եկել 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 54 կգ քաշային Վահագ Գալստյանը, 66 կգ քաշային Նարեկ Զախարյանը, գերծանր Հովհաննես Փափազյանը:

Այսօր ռինգ դուրս կգա և մեդալի համար կպայքարի 48 կգ քաշային Գագիկ Ղազարյանը: Մյուս 3 բռնցքամարտիկները կիսաեզրափակչի համար կպայքարեն վաղը: