Ֆուտբոլային ասոցիացիաների եվրոպական միությունը՝ ՈւԵՖԱ-ն արգելել է «Արսենալին» Բաքվում որևէ ակցիա անցկացնել ի աջակցություն ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի:

«Ֆուտբոլիստները մտադիր էին Մխիթարյանի ազգանունով մարզաշապիկներով դուրս գալ նախավարժանքի, սակայն ՈւԵՖԱ-ան արգելել է նման ակցիա կազմակերպել»,- հայտնում է Daily Mail-ը:

Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստները չեն կարողանա Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին աջակցող ակցիա անցկացնել Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ, գրում է Daily Mail-ը:

Նշվում է, որ ըստ կանոնների, հանդերձանքը, որով դուրս են գալիս ֆուտբոլիստները նախավարժանքի կամ հաղթանակը նշելու, պետք է հավանության արժանացած լինի ՈւԵՖԱ-ի կողմից՝ առճակատումից խուսափելու համար: