Nintendo ճապոնական կորպորացիան ֆիլմ է նկարահանելու իր ամենահայտնի տեսախաղի՝ Super Mario Brothers-ի («Մարիո սուպերեղբայրները») մոտիվներով: Այդ մասին հայտարարել է ճապոնական ընկերությունն ինքը:

Անիմացիոն ժապավենի նկարահանումներն անցկացվելու են Universal Studios ամերիկյան կինոընկերության հետ համատեղ, որը նաև որպես կինոնկարի հրատարակիչ հանդես կգա ամբողջ աշխարհում: Ֆիլմի թողարկման ժամկետի մասին առայժմ չի հաղորդվում: Մարիո և Լուիջի եղբայրները թերևս ամենահայտնի և առավել մեծ ժողովրդականություն վայելող ճապոնական Nintendo խաղերի շարքի հերոսներն են:

Ֆրանշիզայի գոյության ողջ ընթացքում վաճառվել է իտալացի ջրմուղագործների արկածների մասին պատմող տարբեր խաղերի ավելի քան 790 մլն օրինակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: