Փետրվարի 2-9-ը Լոս Անջելեսում կանցկացվի հայկական և մեքսիկական մշակույթի շաբաթ։ Բացման արարողությունը կանցկացնեն Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Մոնիկա Ռոդրիգեսը և Փոլ Կրեկորյանը։ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը և Լոս Անջելեսում Մեքսիկայի գլխավոր հյուպատոս Կարլոս Էուժենիո Գարսիա դե Ալժա Սեպեդան փետրվարի 2-ին ներկա կգտնվեն մշակութային շաբաթվա բացման արարողությանը։

Լոս Անջելեսում ապրում են Հայաստանի սահմաններից դուրս գտնվող մեծաքանակ հայեր, իսկ մեքսիկացիները շուրջ 3,5 միլիոն են, հաղորդում է Massis Post-ը։ Հայկական և մեքսիկական ծագմամբ ամերիկացիները մեծ ներդրում են ունեցել քաղաքի տնտեսական և մշակութային կյանքում։