Վրաստանում ուղղաթիռ է կործանվել. Կան զոհեր
Վրաստանի լեռներում, Կազբեգի ավանից ոչ հեռու, ուղղաթիռ է կործանվել: Զոհվել է 2 զբոսաշրջիկ և օդաչուն: Այդ մասին լրագրողներին է հայտնել Կազբեգիի ղեկավար Ալեքսանրդ Զագաշվիլին:
Ըստ նրա, ուղղաթիռը պատկանում էր «Ավիատոր պլյուս» ընկերությանը, որը սպասարկում է օտարերկրյա զբոսաշրջիկներին: Ուղղաթիռն արտադրվել է ԱՄՆ-ում 2013թ-ին, գրում է Ինտերֆաքսը:
Ուղղաթիռի կործանման պատճառները դեռևս հայտնի չեն:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում