ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտնել է, որ գտնվում է հիվանդանոցում, որտեղ շարունակում է աշխատել իր գրքի վրա։ Այս մասին նա ասել է «Ռիա Նովոստի» գործակալությանը։

«Ես հիվանդանոցում եմ արդեն երկար ժամանակ։ Բայց ամենափոքր իսկ հնարավորության դեպքում ընկերներիս օգնությամբ ու միջոցով աշխատում եմ»,- ասել է նա։

Գորբաչովը նաև հայտնել է, որ առաջիկայում կհրատարակվի իր գիրքը։

Նշենք, որ ԽՍՀՄ նախկին նախագահն այս տարվա մարտին դարձել է 88 տարեկան: