Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է։

Նման որոշում է կայացրել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը։

Հիշեցնենք, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել էր։ Գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ մարդուն դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

Գեղամ Պետրոսյանը մեղադրանքը չի ընդունում։