«Գազպրոմ նեֆտը» սկսում է Հայաստանին նավթամթերք մատակարարել ռուբլով: Ընկերությունը մտադիր է առաջիկայում ռուբլով հաշվարկի անցնել Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Գազպրոմ նեֆտ» ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:

«Ընթացիկ տարվանից մենք նավթամթերքի առաքումները դեպի ՀՀ ռուբլով կիրականացնենք: Առաջիկայում մտադիր ենք նույնը անել նաև ԵՏՄ անդամ մյուս երկրների դեպքում»,- ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մեր պայմանագրերը հնարավորություն են տալիս ցանկացած պահի անցնել յուանի կամ եվրոյի, ու մատակարարումների մի մասը, համապատասխանաբար, հաշվարկել այդ արժույթներով»,- ասել է նա։