ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հունիսի 10-ին տեղի ունեցած Հայ-իտալական առաջին գործարար համաժողովում հայտարարել է, որ ՀՀ-ում իտալական կերամիկայի արտադրություն կհիմնվի:

Նախարարը նշել է, որ իտալական ընկերությունն արտադրական գործունեության համար սարքավորումներ է ներկրել, իսկ արտադրամասի ապագա աշխատակիցներին ուղարկել է Իտալիա՝ վերապատրաստման:

«Ընկերությունը 2-3 ամսվա ընթացքում կսկսի արտադրանք թողարկել և արտահանել»,- ասել է Խաչատրյանը՝ հավելելով, որ այն մտադիր է ապրանքն արտահանել ԱՄՆ-ի և ԵՄ-ի շուկաներ: