Իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշում է, պետք է ներկայացնել «Ադեկվատ» ՀԿ-ի նախագահ Արթուր Դանիելյանին ոստիկանություն բերման ենթարկելու և հնարավոր ձերբակալման հիմքերը:

«Անձամբ ունենալով արմատական գաղափարական հայացքների, մոտեցումների հակասություններ Արթուր Դանիելյանի և նրա համախոհների հետ, այնուհանդերձ եթե լինի փոքր ինչ կասկած, որ բերման է ենթարկվել բացառապես իր հայացքների համար, ապա դա ոչ թե անընդունելի է, այլ կլինի խայտառակություն և կհամարվի հետապնդում անձի նկատմամբ բացառապես իր հայացքների համար:

Այդ պատճառով, ՀՀ ոստիկանությունը պետք է նախ հրապարակի Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու հիմնավորումները, ապահովվի անմիջապես փաստաբանով, և այս գործի մասին բոլոր գործողությունների մասին պատշաճ իրազեկի հանրությանը»,- գրել է Սաքունցը։

Հիշեցնենք, որ «Ադեկվադ» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանին կուսակցության գրասենյակից ձեռնաշղթաներ հագցրած ոստիկանները տարել են ոստիկանություն։