ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մեր շրջանավարտներն ավելի ինքնավստահ են դարձել․

Այսօր ներկա եմ գտնվել «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությանը: Երբ ես էի դիմորդ, լարվածությունն ավելի մեծ էր, իսկ հիմա շրջանավարտներն ավելի հանգիստ են, ավելի ինքնավստահ: Ինձ պատմեցին, որ լավ պատրաստված են:

Մեծ մասը Պոլիտեխնիկական համալսարանի դիմորդներ էին: Ուրախալի է, որ տեխնիկական մասնագիտություն նախընտրող շրջանավարտների մեջ տարեցտարի ավելանում է աղջիկների թիվը: Հայաստանն այդ առումով աշխարհում առաջատար դիրքեր է գրավում: ՏՏ ոլորտում ավելի քան 30% իգական սեռի աշխատողներ ունենք: Աշխարհում կանանց ներգրավվածության միջին ցուցանիշն այդ ոլորտում 10-12% է»: