Բարձրագույն Դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին տեղեկացնում ենք ԲԴԽ լրատվական ծառայությունից։

Նշենք, որ հրաժարականի մտադրության մասին Ս. Մեղրյանը հայտնել էր դեռ երեկ ֆեյսբուքյան գրառմամբ։

Նա մասնավորապես գրել էր.

«Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում և վաղը պաշտոնապես կներկայացնեմ հրաժարական։ Մաղթում եմ բեղմնավոր և արդյունավետ աշխատանք Խորհրդի նորացված կազմին»։

Նշենք, որ ԲԴԽ 10 անդամից արդեն 4-ը հրաժարական են ներկայացրել՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, այնուհետև անդամներ Գևորգ Դանիելյանը, Արմեն Խաչատրյանը և այսօր արդեն Սերգեյ Մեղրյանը։