Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի մանդատից հրաժարվելու մասին:

Այդ մասին ավագանու հրավիրված արտահերթ նիստի սկզբում տեղեկացրել է քաղաքապետ Հայկ Մարությանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամի մանդատը, համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հունիսի 4-ի արձանագրության, տրվել է «Իմ քայլը» խմբակցության ընտրական ցուցակի հերթական՝ հաջորդ թեկնածու Ասքանազ Աբրահամյանին: