«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում շնորհակալական հաղորդագրություն է հրապարակվել, որում մասնավորապես ասվում է․

«Վերարժևորելով շնորհակալության «մշակույթը» եկեք հիշենք և նորից շնորհակալություն հայտնենք այն մարդկանց ովքեր պայքարեցին, որպեսզի օրացույցում «Ապրիլի 16»-ը հռչակվի հայ կինոյի օր։ Պետականամետ «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության համար չկա քաղաքականություն։ Կա Հայաստանի Հանրապետություն, հայ ժողովուրդ և հայ կինո։

Շնորհակալ ենք ձեզ, որ կարևորեցիք հայ կինեմատոգրաֆի դերը հայոց պատմության մեջ։ Մենք էլ մեր փոքրիկ լուման ունեցանք այդ պայքարի մեջ, բայց դուք արել եք առավելագույնը։ Շնորհակալ ենք։ Մեր նախաձեռնությունը այսօր պատրաստ է ավելիին, մենք այսօր պատրաստ ենք «Հայֆիլմը» դարձնել ազգային բրենդ և իրականացնել ծրագրեր, որ երկիրը ապրի ու սնվի նաև կինոյով։ Շուտով նաև հասարակական կազմակերպություն մենք պատրաստ ենք համագործակցել այն սեղանների շուրջ, որտեղ կա պետություն և կինո գաղափարախոսությունը։

Տիկնայք և պարոնայք շնորհակալ ենք ձեզ ուշադրության համար»։