Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուշադրություն. ցանցով հերթական ֆեյքն ա տարածվում։ Կեղծ նամակ է վարչապետից` ՆԱՏՕ-ի ղեկավարությանը։ Թե բա ուզում ենք ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ կապեր ունենալ։ Բայց հասկանում ենք, որ Արցախն ա խնդիրը, դրա համար մեկ տարվա ընթացքում կհանենք այնտեղից զորքերը։ Ո՞վ է հեղինակը։

Դեռ հիմնավոր կասկածներից բացի լուրջ ապացույցներ չկան։ Երկու երկրից դուրս ուղղություններից է ամենահավանականը։ Եթե լավ ապացույցներ լինեն, իմաց կտամ»: