Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում ամրապնդել առաջատարի դիրքը առևտրի ֆինանսավորման ոլորտում: Միջազգային ասպարեզում ձեռք բերած վստահության ու բարձր վարկանիշի շնորհիվ Բանկը շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ: Հերթական հաջողված գործարքները՝ այս անգամ Raiffeisen Bank International-ից Ամերիաբանկը ներգրավել է 9.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ Unicredit Austria բանկից՝ 7.0 մլն ԱՄՆ դոլար՝ առևտրի ֆինանսավորման նպատակով:

Ֆինանսավորման այս նոր միջոցները հնարավորություն կտան միջազգային առևտրով զբաղվող հաճախորդներին իրենց գործունեությունը կազմակերպել առավել մրցակցային և նպաստավոր պայմաններով:

«Նպատակ ունենալով նպաստել Հայաստանի առևտրի շրջանառության զարգացմանը` մենք շարունակում ենք ընդլայնել առևտրի ֆինանսավորման հնարավորությունները` ակտիվ համագործակցելով ոչ միայն միջազգային կառույցների, այլ նաև հեղինակավոր առևտրային բանկերի հետ: Միայն այս տարվա առաջին կիսամյակում Ամերիաբանկը խոշոր առևտային բանկերից ներգրավել է շուրջ 58 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ՝ ապահովելով 85% աճ նախորդ կիսամյակի համեմատությամբ: Մենք շարունակելու ենք ընդլայնել համագործակցությունը թե՛ ներկրողների և թե՛ արտահանողների հետ՝ առաջարկելով ֆինանսավորման առավել ճկուն պայմաններ ու ժամանակակից լուծումներ»,- նշել է Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման կենտրոնի ղեկավար Սուրեն Քոչարյանը, հայտնում է բանկի մամուլի ծառայաությունը: