Հայաստանի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հաշվարկները «Կամխուդ» և «Ալագյազ» զորափորձարաններում հատուկ տակտիկական վարժանքների շրջանակներում յուրացնում են բարդ պայմաններում պայմանական հակառակորդի կրակային դիրքերի և ռազմական օբյեկտների լուսանկարումն ու տեսանկարահանումը: Այս մասին հայտնում է 168.am-ը։

ԱԹՍ-ի անձնակազմին հարկ է լինում գործել օրվա գիշերային ժամերին ռազմական տեխնիկայի շարասյուների կազմում շարժվելիս: ԱԹՍ-ի հաշվարկները պետք է սովորեն կատարել օդից տեղանքի հետախուզում, հայտնաբերել պայմանական հակառակորդին, իսկ այնուհետև իրական ժամանակի ռեժիմով հետևել նրա գործողություններին և կոորդինատները փոխանցել ռազմաբազայի կառավարման կետին:

Զորամիավորման ԱԹՍ-ի հաշվարկների մասնակցությամբ պարապմունքների առանձնահատկությունը ծովի մակարդակից ավելի քան 1,5 հազար մետր բարձրությունից անօդաչու ավիացիոն տեխնիկայի արձակման «էքստրեմալ» ձմեռային պայմաններն են, երբ քամու պոռթկումների արագությունը հասնում է վայրկյանում 10 մետրի: ԱԹՍ-ների կիրառմամբ գործնական պարապմունքներում ներգրավված են հարյուրից ավելի զինծառայողներ և ավելի քան 50 միավոր ռազմական հատուկ տեխնիկա: