«Այս տարի կունենանք գեղեցիկ լուսավորված Հրապարակ»․ Էջմիածնի քաղաքապետ
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մեր քաղաքի Կոմիտասի անվան հրապարակի շենքերի լուսավորության էսքիզն է: Ճիշտ և գրագետ լուսավորությունն էականորեն փոխում է շենքի և քաղաքի արտաքին տեսքը: Մրցութային գործընթացներն ավարտելուց հետո այս տարի կունենանք գեղեցիկ լուսավորված Հրապարակ, ինչը նոր տեսք կհաղորդի մեր քաղաքի սրտին և կբարձրացնի դրա գրավչությունը: Գործընթացը լինելու է շարունակական»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում