«Խոր ցավով տեղեկացանք, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է Մայր Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,- հայտնում են Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից։

Ռուդոլֆ Ղևոնդյանը ծնվել է 1952թ-ին։ Նա 1969թ սովորել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1973թ-ից մինչև այսօր աշխատում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Խաղացած դերերն են՝ Արտակ «Հարսնացուն հյուսիսից», Լևոն Լամբարյան «Հացավան», Բաստարդ «Ջոն արքա», Անդրանիկ «Ռանչպարների կանչը», Քրմապետ «Խորվիրապ», Կակուլի «Պեպո», Վասիլկով «Կատաղի փողեր», Վասյա Պեպել «Հատակում», Քաղաքագլուխ «Ռևիզոր», Գիքո «Պեպո», Դերասան «Մեծապատիվ մուրացկաններ» և այլն։