Հուլիսի 21-ին Նինոծմինդա շրջանի Գանձա գյուղում 53-րդ անգամ նշվել է Տերյանական օրը: Տոնական օրն սկսվել է Վահան Տերյանի պապի՝ Տեր Գրիգորի կողմից 1859թ-ին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցում, որտեղ օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել, այնուհետև հյուրերը շրջայց են կատարել Վահան Տերյանի տուն-թանգարան։ Կեսօրին Գանձա գյուղի դաշտավայրում սկսվել է Տերյանական օրվան նվիրված ավանդական դաշտահանդեսը։

Գագիկ Գինոսյանի «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը, Նինոծմինդայի երգի-պարի համույթները և անհատ երգիչ-երգչուհիները և ասմունքողներն իրենց ելույթներով Տերյանական օրը Գանձայում վերածել են իսկական ժողովրդական տոնի:

Վահան Տերյանին նվիրված տոնակատարության ներկա են եղել բազմաթիվ հյուրեր Երևանից, Թբիլիսիից, ու Ջավախքից։