Լուսանկարչությունը իր ստեղծման օրվանից հեղափոխություն է գործել «արվեստ» հասկացության մեջ և աղմկելի կարծիքներ վեր հանել․ XXI-րդ դարում խոսել լուսանկարչության մասին` որպես արվեստ,անչափ դժվար է:

Խոսենք մի շատ հետաքրքիր միջոցառման մասին, որը հուսանք կդառնա մեր երկրի լուսանկարչության արվեստի հիմնադրման ու զարգացման կենտրոններից մեկը: Եվ ահա այսպիսի քաջորդիներից է սիրված լուսանկարիչ Անդրանիկ Քոչարը Քոչարյան, ով առանց ջանք ու եռանդ խնայելու պահպանել է մեր երկրի լուսանկարչության արվեստը:

Քոչարը ծնվել է 1919թ-ին Ալեքսանդրապոլում՝ Արևմտյան Հայաստանից Եգիպտոս գաղթած հայ ընտանիքում: Սովորել է Կահիրեի Պերպերյան վարժարանում՝ Շահան Պերպերյանի տնօրինության օրոք: Ինքնուրույն սովորել է լուսանկարչություն և Ալեքսանդրիայի միակ կինոստուդիայում աշխատել որպես օպերատորի օգնական:

1945 թ-ին Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը, որը գործել է մինչև նրա հայրենիք մեկնելը: 1947թ-ին «Պոբեդա» նավով հայրենադարձել է: Նավում հանդիպել է Եգիպտոսից Հայաստան մեկնող Հասմիկ Զաքարյանին: «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատել է որպես օպերատոր, այնուհետև՝ լուսանկարչական բաժնի վարիչ: Նկարահանել է մեկ մասանոց երաժշտական ֆիլմ` «Գայանե Չեբոտարյան», որն արժանացել է լավագույն երաժշտական կարճամետրաժ ֆիլմ տարվա մրցանակին: Կինոստուդիայում աշխատելու տարիներին Քոչարը ստեղծել է այդ ժամանակաշրջանի հայկական կինոաշխարհի մարդկանց ու նրանց աշխատանքային պայմանների մասին լուսանկարների շարք, որն անվանվել է «Կյանքը նկարահանման պահին» և 2008 թվականին լույս տեսել «Կեցցե կինոն» խորագրի ներքո:1948թ-ին Երևանում բացվել է Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը:

Իր կատարած աշխատանքի ու լուսանկարչության մեջ մեծ ավանդ ունենալու համար արժանացել է մի շարք մրցանակների՝ “World Press Photo”-ից մրցանակ «Իմ Սարյանը» դիմանկարի համար, Հոլանդիա, 1963թ.“World Press Photo”-ից մրցանակ «Ռոքուել Քենթի» դիմանկարի համար, Հոլանդիա, 1965թ.“World Press Photo”-ից մրցանակ «Կյանքը կողքով անցավ» դիմանկարի համար, Հոլանդիա, 1966թ.“World Press Photo”-ից մրցանակ «Ռոմեո» դիմանկարի համար, Հոլանդիա, 1968թ.“World Press Photo”-ից մրցանակ «Արմին Վեգներ. Եղեռնի հուշարձանի մոտ» լուսանկարի համար, Հոլանդիա, 1969թ.“World Press Photo”-ից մրցանակ «Ռուբեն Մամուլյան. Հոլիվուդ-Երևան» դիմանկարի համար, Հոլանդիա, 1971թ.“Venus” միջազգային ֆոտոմրցույթից մրցանակ «Խնձորներ» լուսանկարի համար, Լեհաստան, 1971թ.: Այսպիսով՝վերջերս համացանցից տեղեկացանք, որ մայրաքաղաք Երևանում բացվելու է նրա լուսանկարչության թանգարանը:

Այս տարվա հուլիսի 20-ին Երևանում Ավետ Ավեսիսյան 19 հասցեում կրկին հավաքվել էին արվեստագետներ, պատմաբաններ, տարբեր սերնդի ներկայացուցիչներ՝մասնակցելու այս պատմական ու հիշարժան միջոցառմանը: Թանգարանի տնօրենն է հանդիսանում Անդրանիկ Քոչարյանի ծոռը՝ 9 տարեկան Վահանիկ Քոչարյանը:

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Գևորգ Գրիգորյանի (Ջոտտոյի) արվեստանոց-թանգարանի տնօրեն արվեստաբան, նկարիչ Մարտին Միքայելյանն, ով հակիրճ ներկայացնելով սիրված լուսանկարչին,ինչի ժամանակ կարծես բոլորը պատմական էքսկուրս կատարեցին դեպի նրա արվեստի աշխարհ: Իր ելույթն ամփոփելով նա հույս հայտնեց, որ այսուհետ բոլորը, մասնավորապես արվեստասեր հասարակությունն մոտիկից առիթ կունենա հանդիպելու Անդրանիկ Քոչարի լուսանկարչական աշխատանքների հետ,որոնք ներկայացված են նրա թանգարանում: Իր ելույթում սիրված մտավորականի որդին՝Վահան Քոչարյանը նշեց, որ թանգարանը հիմնադրվել ու ստեղծվել է բացառապես ընտանիքի անդամների միջոցով,առանց պետական աջակցության ու միջամտության: Թանգարանի կայացման հարցում օժանդակել է միայն փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը: Վերջում ելույթ ունեցավ երիտասարդ լրագրող-արվեստաբան Գայանե Առաքելյանն,ով իր ելույթում արվեստագետներին, արվեստասեր հասարակությանը և երիտասարդ սերնդին կոչ արեց հաճախել թանգարան, ծանոթանալու ֆոտոլրագրության ու արվեստի հետ: