Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Սիրիային: Այդ դեպքից հետո անհայտ ռազմական արկի մասնիկներ են հայտնաբերվել Հորդանանի հյուսիս-արևմուտքում գտնվող Իրբիդ գավառում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Իսրայելի ռազմական ուժերը փետրվարի 10-ին հարձակում են գործել սիրիական ռազմական բազայի վրա՝ Սիրիայից Իսրայելի վրա բաց թողած անօդաչու թռչող սարքը խոցելուց հետո: Սիրիական հակաօդային պաշտպանությունը զանգվածային պատասխան է տվել հարձակմանը, F-16 կործանիչը վայր է ընկել: Օդաչուներից մեկը ծանր վիճակում տեղափոխվել է իսրայելական հիվանդանոց:

Թել-Ավիվը հայտարարում է, որ չի ցանկանում սրել իրավիճակը, սակայն շեշտում է, որ միջադեպը «դեռ սպառված չէ», իսկ բանակը «վճռական է»:«Համապատասխան մարմիններն այժմ աշխատում են ռազմական բնույթ ունեցող առարկայի հետ: Դրա աղբյուրը դեռ բացահայտված չէ»,- հաղորդում է Հորդանանի անվտանգության ծառայությունը: