Հատուկ քննչական ծառայությունից հայտնել են, որ BBC-ի ռուսական ծառայությանը որևէ տեղեկատվություն չեն տրամադրել:

«Ավելին, դեռևս 2019 թվականի հուլիսի 4-ին նրանք հարցում էին ուղարկել ՀՔԾ՝ Մարտի 1-ի գործով որոշ տեղեկություններ ճշտելու նպատակով, սակայն հուլիսի 9-ին ՀՔԾ-ից նրանց պատասխանվել է, որ նրանց հարցերի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի կարող տրամադրվել՝ նախաքննության շահերից ելնելով», - ասել են ՀՔԾ-ից