Ինչպես հայտնում է The Wall Street Journal, վկայակոչելով Facebook-ին մոտ մի քանի աղբյուրները, սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր է այս տարվա աշնանը գործարկել լրատվական ծառայություն՝ ամերիկյան առաջատար լրատվականների հետ համագործակցությամբ։ Ներկայումս ընկերությունը բանակցություններ է վարում ABC News-ի, The Washington Post-ի, Bloomberg-ի և Dow Jones-ի հետ, հայտնում են աղբյուրները:

Սոցցանցը պատրաստ է գործընկերներին վճարել տարեկան 3 միլիոն դոլար՝ իրենց բովանդակությունն օգտագործելու իրավունքի համար: Յուրաքանչյուր համաձայնագիր կստորագրվի երեք տարի ժամկետով:

Նշվում է, որ հրատարակություններին կառաջարկվի համագործակցության երկու տարբերակ՝ կամ հրապարակումների բովանդակությունը ուղղակիորեն կտեղադրվի Facebook- ում, կամ այնտեղ կհայտնվեն միայն վերնագիրն ու լուրի հղումը, և ընթերցելու համար օգտատերը պետք է անցնի այդ հղումով։