Սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Ռոստելեկոմը» կազմակերպում է ուսանողական էսսեների մրցույթ՝ «Ինչպես կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ» թեմայով։ Բոլոր դիմումները կուսումնասիրվեն «Ռոստելեկոմի» աշխատակիցներից կազմված հատուկ հանձնաժողովի կողմից, իսկ լավագույն 3-ի հեղինակները կպարգևատրվեն «Ռոստելեկոմի» կրթաթոշակով և պատվոգրերով:

Նախատեսված է երեք մրցանակ՝

1-ին տեղի համար՝ 300,000 դրամ (10 ամիս՝ ամսական 30․000 դրամ կրթաթոշակ),

2-րդ տեղի համար՝ 200,000 դրամ (10 ամիս՝ ամսական 20․000 դրամ կրթաթոշակ),

3-րդ տեղի համար՝ 100,000 դրամ (10 ամիս՝ ամսական 10․000 դրամ կրթաթոշակ)։

Մասնակից Էսսեն պետք է ներառի ուսանողի պատկերացումներն ու համարձակ մտքերը կրթության և նորագույն տեխնոլոգիաների մասին։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բուհերի (բակալավրիատ և մագիստրատուրա), միջին մասնագիտական հաստատությունների ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները (10,11 և 12-րդ դասարաններ): Մրցույթի պարտադիր պայման է, որպեսզի մասնակիցը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը լինի «Ռոստելեկոմ»-ի բաժանորդ:

Պարտադիր պայմաններ.

- Էսսեի լեզուն հայերենն է,

- Էսսեն պետք է լինի նվազագույնը 300 բառ,

- Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե գրագողության (պլագիատի) կամ այլ լեզուներից թարգմանությունների դեպքեր հայտնաբերվեն,

- Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե հեղինակը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը չեն հանդիսանում «Ռոստելեկոմ»-ի բաժանորդ,

- Աշխատանքը չի ստուգվի հանձնաժողովի կողմից, եթե չհամապատասխանի նշված թեմային։

Պատրաստի Էսսեն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստին մինչև սեպտեմբերի 30-ը՝ թեմա դաշտում նշելով՝ «Ռոստելեկոմ» կրթաթոշակ: Նամակի մեջ անհրաժեշտ է նշել նաև «Ռոստելեկոմ»-ի պայմանագրային համարը և կոնտակտային հեռախոսահամար։

Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 30-ից հետո: Լավագույն աշխատանքների հեղինակների անունները կհրապարակվեն հոկտեմբերի 4-ին։

Հեղինակային աշխատանքները կհրապարակվեն նաև «Ռոստելեկոմ»-ի պաշտոնական կայքում և/կամ ֆեյսբուքյան էջում։