Սահմանադրական դատարանում քննվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը։ Երկրորդ նախագահի պաշտպանները դիմել են ՍԴ, քանի որ իրենց կարծիքով՝ նախկին նախագահին կալանքի տակ պահելը հակասահմանադրական է։

ՍԴ շենքի դիմաց հավաքվել են ցուցարարների երկու խմբեր, հայտնում է Shantnews-ը:

Մի խումբը պահանջում է հաստատել այդ նորմի սահմանադրականությունը և դատապարտել Քոչարյանին։ Մյուս խումբը պահանջում է ազատ արձակել երկրորդ նախագահին։ Ցուցարարների միջև հնարավոր բախումները կասեցնելու համար ՍԴ դիմաց են տեղակայվել մեծ թվով ոստիկաններ։