Ֆեյսբուք սոցիալական ցանցի միլիոնավոր օգտատերերի հեռախոսհամարները հայտնվել են Համացանցում։ Այս մասին գրում է TechCrunch-ը։

Խոսքը գնում է աշխարհի տարբեր երկրներից 419 միլիոն օգտատերերի համարների մասին, մեծ մասը բրիտանացի ու ամերիկացի են։ Դրանք այն հեռախոսահամարներն են, որոնք կապված են սոցցանցերի էջերի հետ, դրանց մի մասը պարունակում են նաև օգտատերերի անունները, սեռն ու երկիրը, որտեղ բնակվում են։ Տվյալների շարքում կարող են լինել կրկնվող կամ սխալ տեղեկություններ:

Ընկերությունից հայտարարել են անձնական հաշիվները կոտրելու ապացույցների բացակայության մասին։ Տվյալները հնացած են, քանի որ հավաքվել են այն ֆունկցիայի միջոցով, որը ներկա պահին անհասանելի է։