Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ին, 15-ի ցերեկը, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում սեպտեմբերի 12-ին, 15-ի ուշ երեկոյան ժամերին, 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Սեպտեմբերի 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: