«Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության» ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել․

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ինքնահռչակ սցենարիստ Դիանա Գրիգորյանի պատճառով «Արմենիա Թի-Վի» ընկերության նկատմամբ հարուցեց վարչական վարույթ։ Պատճառը սերիալում ակնհայտ բռնության, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական և հոգևոր ցավ պատճառելու ցուցադրված տեսարաններն էին, որոնք արգելված են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով։ Հանձնաժողովը օգոստոսի 23-ին ընկերության նկատմամբ հարուցել էր վարչական վարույթ, իսկ սեպտեմբերի 11-ին հրապարակել է որոշումը՝ «Արմենիա Թի-Վի» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով / Commission on TV and Radio of RA»